Մի օր արտաքին թշնամու դեմ մղած ճակատամարտից հետո մարգարեն ասել էր. «Մենք վերադարձել ենք փոքր պատերազմից դեպի մեծ սրբազան պատերազմը»: Փոքր պատերազմը դա այն պատերազմն է, որ մղվում է արտաքին թշնամու դեմ, «անհավատի», «անճշտի», «բարբարոսի» դեմ, մինչ մեծ պատերազմը դա այն ներքին, հոգեկան պատերազմն է, որ մենք մղում ենք մեր էությունը իր կատարելության սահմանին հասցնելու համար:
Մեծ պատերազմն այն պայքարն է, որ մարդ մղում է իր մեջ գտնվող թշնամիների դեմ:
Կոստան Զարյան
Հովիկ Չարխչյանի (Hovik Charkhchyan) ֆեյսբուքյան էջից